Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Ապրիլ

Սպասվող լրահոս. 18.02.2016


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` փետրվարի 18-ին, ՀՀ կառավարության հերթական նիստն է: Ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է խաղողի օղու արտադրությանն աջակցելու հարցը: Կառավարությունը հանրապետությունում խաղողի օղիների արտադրությանը խթանելու նպատակով պատրաստվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում: Գործադիրը մեկ այլ հարցով էլ պատրաստվում է Վերահսկիչ պալատի բացահայտումների հիման վրա փոփոխություններ կատարել սոցիալական նպաստի համակարգում: Նախագծով ակնկալվում է մեծացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի հիման վրա տրվող նպաստների հասցեականությունը:

 «Հայաստանի Հանրապետություն-Իրանի Իսլամական Հանրապետություն. համագործակցության 25 տարին» խորագրով միջազգային գիտաժողով` Երևանում: Ելույթներով հանդես են գալու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իրանում մշակույթի և իսլամի հետ կապերի կազմակերպության ղեկավար Աբուզար Էբրահիմին և պետական այրեր:

Ներքաղաքական զարգացումներին, սահմանադրական բարեփոխումների կենսագործման ուղիներին, նախագահ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին պատրաստվում է անդրադառնալ պատգամավոր Գագիկ Մինասյանը:

Ըստ օդերևութաբանների` առաջիկա օրերին հանրապետությունում կրկին ջերմաստիճանի բարձրացում է սպասվում: Ի՞նչ ազդեցություն կունենան հանրապետության տարածքում հաստատված անոմալ տաք եղանակային պայմանները գյուղատնտեսության վրա: Թեմայի շուրջ խոսելու են ՀՀ ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը եւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը:

Մեգերյան կարպետի հետ համատեղ Տերյան մշակութային կենտրոնը ներկայացնում է «Անցյալի ապագա» խորագրով արդիական հագուստների հավաքածուի ցուցադրություն։ Հայ դիզայներներն առաջին անգամ առաջարկում են հայկական գորգերի քարոզչության նոր եղանակ՝ ժամանակակից հագուստներում և աքսեսուարներում` օգտագործելով հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշերը և ամբողջական հորինվածքները։

ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն անդրադառնալու է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շուրջ ստեղծված ինտրիգներին եւ հայկական բալետի ներկային ու ապագային:

Այս օրերին մշակութային ոլորտում քննարկումներն ու միջոցառումները պտտվում են գրքի շուրջ: Սպասվում է Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառը: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Զանգակ» հրատարակչության տնօրեն էմին Մկրտչյանը, «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն ՄկրտիչԿարապետյանն էլ խոսելու են գրքի դերի, նշանակության մասին և անդրադառնալու առաջիկա ծրագրերին ու խնդիրներին:

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ քննարկում է սպասվում նաև Գրողների միությունում: Պատվոգրեր կհանձնվեն զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին:  

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ