Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 17.02.2016

Սպասվող լրահոս. 17.02.2016

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` փետրվարի 17-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է խորհրդարանական լսումներ: Քննարկվելու են ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Թուրքիան շարունակում է կրակոցները Հալեպի շրջանի ուղղությամբ, ինչպիսի՞ն է միջազգային հանրության արձագանքը, արդյո՞ք Անկարան կգնա ցամաքային գործողությունների: Այս և այլ հարցերի են անդրադառնալու թուրքագետ Լևոն Հովսեփյանն ու արաբագետ Սարգիս Գրիգորյանը: Նրանք խոսելու են նաև Սիրիայում կրակի դադարեցման հարցի վերաբերյալ Մոսկվայի և Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնության մասին:

Ռուսաստանի տնտեսական զարգացումների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. էներգակիրների գների ձևավորում. միգրացիոն ճգնաժամ. փոխարժեքային ռիսկեր. տնտեսագետներ Վահագն Խաչատրյանն ու Վիլեն Խաչատրյանն են խոսելու թեմայի շուրջ:

Իրականացվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության համակարգի կոռուպցիոն ռիսկերի գնահատում: «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի կողմից հետազոտությունը թարգմանվել է հայերեն: Այն այսօր կներկայացվի հանրությանը:

 «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը եւ ապագա հեռանկարները» խորագրով համաժողով` Երևանում: Համաժողովի շրջանակում ամփոփվելու է «Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագիրը: Այն ֆինանսավորվում է ԵՄ կողմից:  

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է: Ի՞նչ ծրագրեր են սպասվում տոնական օրը և որո՞նք են ոլորտում առկա խնդիրները: ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը, «Բուկինիստ» ընկերության տնօրեն, Խաչիկ Վարդանյանը և «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը կխոսեն նշված հարցերի շուրջ:  

Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով կբացվի երիտասարդների արագահաս բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված ստեղծագործական ցուցահանդես-մրցույթ:

Այսօր կայանալու է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի փակման համերգը։ Ներկայացվելու են Արամ Նազարյանի «Ոտքի, դատարանն է գալիս»  սիմֆոնիկ պոեմը, Վարդան Աճեմյանի Սիմֆոնիա թիվ 4-ը` նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ծրագրում կլինեն այլ ստեղծագործություններ ևս: Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղ.ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Արուս Աճեմյանը (դաշնամուր), Մագդա Մկրտչյանը (սոպրանո), Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն)։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]