Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 16.02.2016

Սպասվող լրահոս. 16.02.2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Ի՞նչ խնդիրներ կան անձնական տվյալների պաշտպանության ոլորտում, այդ խնդիրների լուծման գործում որո՞նք են Անձնական տվյալների պաշտպանության գործակալության անելիքները: Այս և այլ հարցերին այսօր` փետրվարի 16-ին, անդրադառնալու է Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի ասուլիսը:

Արտաքին քաղաքական զարգացումներից փորձագիտական դաշտի քննարկումների առանցքում Թուրքիայի գործողություններն են` ուղղված Հալեպին: Թեմային անդրադառնալու է թուրքագետ Հակոբ Չաքրյանը: Կրկին Թուրքիայի մասին, բայց արդեն տեղի հայկական համայնքի խնդիրների շեշտադրմամբ խոսելու է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը։ Նա կներկայացնի պոլսահայ համայնքում տիրող նոր իրավիճակը և կխոսի օրեր առաջ Ստամբուլում ՀՀ քաղաքացիների կողմից տարեց հայ ընտանիքի դեմ իրագործված ավազակային հարձակումից:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ազդակներ, կադրային սպասվող փոփոխություններ, կոալիցիա: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն են ներկայացնելու իրենց դիտարկումները:  

Սահմանադրական հանրաքվեի՝ ընտրական թվերի մոնիտորինգի ամփոփիչ արդյունքները պատրաստվում է ներկայացնել «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյան:

Զբոսաշրջության զարգացման խնդիրներ, հեռանկարներ, զբոսավարների դերակատարությունը զբոսաշրջության ոլորտում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանի ներգնա տուր օպերատորների միության խորհրդի անդամ Վլադիմիր Գևորգյանը և Հայ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Լիա Բախշինյանը կներկայացնեն ոլորտի խնդիրներն ու գրանցված հաջողությունները:

Տեղեկատվության անվտանգության հիմնախնդիրները և համացանցում առկա նոր վիուսները: Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ ևս տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է ոլորտի խնդիրները:

Անցնենք մշակութային թեմաներին: Ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը և թատրոնի դերասանները պատրաստվում են այսօր խոսել թատրոնի խնդիրներից: Նրանք կանդրադառնան տարածքի հարցին, թատրոնի գործունեությանն ու սպասվելիք ծրագրերին:

Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնի շրջանակներում կներկայացվեն Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը։ Ելույթ կունենա Երևանի պետական կամերային երգչախումբը:  Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի կոմպոզիտորների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Այսօր կայանալու է Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]