1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մոսկվայում կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում

Մոսկվայում կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի 
Հայաստանի քաղաքացիների շրջանում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը չի բացառում, որ Մոսկվայում կրպակների ապամոնտաժման գործընթացը կարող է շարունակվել ու տարածվել նաև այլ քաղաքների վրա: Նրա կարծիքով` Մոսկվայի իշխանությունների այդ քայլը միգրանտներին, այդ թվում` հայերին, ուղղակիորեն ճնշելու նպատակ չէր հետապնդում, բայց այն ուղղված էր հարկային դաշտում աշխատող ռուսների իրավունքների պաշտպանությանը:

«Մոսկվայի դեպքերը նաև սանկցիաների հետևանք են` չնայած ներկացվեց, որ Մոսկվա քաղաքը ուզում են բարեկարգել, մայթերը նեղացել էին այդ կրպաների կառուցման պատճառով: Բայց կարծում եմ դա ստվեր, կոռուպցիա և այլ խնդիրներ էր առաջացնում: Այսօր, եթե Ռուսաստանում աշխատատեղերի խնդիր կա, առևտուրը իրենց քաղաքացիների շահերի պաշտպանության, հարկերի գանձման տեսանկյունից կարևոր է, ապա նման ստվերային տնտեսությունները խանգարում են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Գագիկ Մակարյանը:

Բանախոսի դիտարկմամբ` կրպակների սեփականատեր հայերի մի մասն այդքան էլ պատրաստ չէր այդ ամենին, մինչև վերջին պահը հույս ունեին, որ կարող էին իրենց առևտուրը շարունակել: «Հայերը պետք է պատրաստ լինեն նման երևույթների:  Պետք է բիզնեսը լինի գրագետ, ցանկացած երկրում նման գործունեություն իրականացնելիս իմանան իրենց իրավունքներն ու օրենքները»,-հավելեց Գագիկ Մակարյանը:

Նրա կարծիքով` կրպակների ապամոնտաժումը գործազրկության մեծ հոսք չի առաջացնի Հայաստանի քաղաքացիների շրջանում, ինչն էլ էականորեն չի անդրադառնա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մեծաթիվ չեն եղել այդ տնտեսավարողները: Բայց գործընթացի շարունակությունը այլ քաղաքներում կարող է վնասների հանգեցնել:

Մոսկվայի իշխանությունները քաղաքի կենտրոնի, մետրոյի կայարանների հարևանությամբ ապամոնտաժել են հարյուրից ավելի առևտրի կետեր: Ապամոնտաժված կրպակները հիմնականում պատկանում էին ԱՊՀ երկրների քաղաքացիների, այդ թվում` հայերի: Մոսկվայի քաղաքապետարանն իր այդ գործողությունները բացատրել է անվտանգության նկատառումներով: Քաղաքապետարանից նշել են, որ առևտրի նոր կետեր կառուցելու համար նրանց կառաջարկվեն այլ տարածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]