Երևանում՝ 11:07,   15 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 15.02.2016

Սպասվող լրահոս. 15.02.2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ, ներքին և արտաքին ազդակներ, կադրային փոփոխություններ, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրություն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույց: Քաղաքական, հասարակական գործիչների քննարկումների առանցքում ներքաղաքական զարգացումներն են: Այսօր՝ փետրվարի 15-ին, Հանրապետականներ Գագիկ Մելիքյանը, Սուքիաս Ավետիսյանը, Մանվել Բադեյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը թեմայի վերաբերյալ կներկայացնեն իրենց դիտարկումները:

ԼՂՀ հիմնախնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում: Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը պատրաստվում է վերլուծել վերջին զարգացումները: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել էր, որ համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիկսի կրճատման և երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ:

Զինված ուժերում ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ փետրվարի 15-ին ԶՈւ բոլոր զորամասերում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ: Ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կայցելի ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ: ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը ներկա կգտնվի «Էրեբունի» օդանավակայանում` ԶՈւ ավիացիոն զորամասում անցկացվելիք միջոցառմանը:

Փետրվարի 15-ը քաղցկեղով հիվանդ երեխաների համաշխարհային օրն է: Այս օրը ընտրվել է 2001 թ. Լյուքսեմբուրգում, Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների եւ հիմնադրամների միության նախաձեռնությամբ: Օրն առիթ է մեկ անգամ ևս խոսելու հիվանդության պատճառների, կանխարգելիչ միջոցառումների մասին: Թեմային անդրադառնալու են ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Գրիգոր Բադալյանը, ուռուցքաբաններ Դիանա Ասլանյանը եւ Արաքսյա Հովհաննիսյանը:

Մանկական քաղցկեղի թեման կշարունակեն բնապահպանները: «Էկոհամակարգի փոփոխությունները և նոր հիվանդությունների հարուցիչները. բնապահպանները մանկական քաղցկեղի դեմ պայքարում» թեմայի շուրջ խոսելու է բնապահպան, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը։

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը կամփոփի 2015թ. հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերն ու պատահարները, ձմռան երկու ամիսներին Փրկարար ծառայության կատարած աշխատանքները ձմեռային ժամանակահատվածին բնորոշ խնդիրները լուծելու ուղղությամբ: Նա կներկայացնի նաև հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհներին տիրող իրավիճակը:

Մոսկվայում անօրինական գործունեությունը կասեցված կառույցներում զբաղված էին նաև ԱՊՀ երկրներից աշխատանքային միգրանտները, այդ թվում, մեր հայրենակիցները: Որոշ մեկնաբաններ դրանում երկրից աշխատանքային միգրանտների արտաքսման միտումներ են տեսնում: Ի՞նչ սպասել կատարվածից և որքանո՞վ են վտանգված հայ միգրանտները: Թեմայի շուրջ խոսելու է ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան՝ Ն.Գ. Պյոտր Սվիտալսկին կներկայացնի Երեխաների իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված ԵՄ աջակցությունը:

Այսօր Հայ - չինական մշակույթի օրերի շրջանակում կանցկացվի չինական թեյախմություն և հայկական խոտաբույսերի թրմերի համտես: Հիշեցնենք, որ Երևանում Հայ-չինական մշկույթի օրերն անցացվում են փետրվարի 8-25-ն ընկած ժամանակահատվածում: «Հայ-չինական մշակույթի օրերի անցկացման նպատակն է լրատվամիջոցների օգնությամբ հայ հասարակությանը ծանոթացնել չինական մշակույթին, ավանդույթներին: Այն անցկացվում է առաջին անգամ և կրելու է ավանդական բնույթ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]