Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում մասնակցել է Polo Ralph Lauren-ի ցուցադրությանը

Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում մասնակցել է Polo Ralph Lauren-ի ցուցադրությանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ‹‹Եվրատեսիլ 2016››-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը Նյու Յորքում ներկա է եղել հայտնի դիզայներ Ռալֆ Լորանի Polo Ralph Lauren հագուստի ապրանքանիշի ցուցադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին են վկայում երգչուհու ինստագրամյան էջում հրապարակված բազմաթիվ լուսանկարները:

Իվետա Մուկուչյանը հասցրել է նաև լուսանկարվել երգչուհի, մոդել Սիարայի հետ` նշելով, որ սիրում է նրան:

Ավելի վաղ Wiwibloggs-ը տեղեկացրել էր, որ երգչուհին Նյու Յորքում է եւ հնարավոր է ներկա կգտնվի Նյու Յորքում անցկացվող ամենահեղինակավոր նորաձեւության շաբաթին: ‹‹Մինչ Իվետան սպասեցնում է ամբողջ աշխարհին իր եվրատեսիլյան երգը ներկայացնելու հարցում, զուգահեռաբար քայլեր է անում համաշխարհային նորաձեւության աշխարհում››,-գրել է Wiwibloggs:

Այն հրապարակման վերջում հիշեցրել է, որ Իվետան մրցույթի ֆավորիտներից է եւ վստահություն հայտնել, որ նա ուշադրության կենտրոնում կլինի նաեւ Նյու Յորքում՝ նորաձեւության ասպարեզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]