Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած». Արմեն Աշոտյանը կատակում է պաշտոնը լքելու հետ կապված

«Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած». Արմեն Աշոտյանը կատակում է պաշտոնը 
լքելու հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է պաշտոնը թողնելու լուրերին: «Ես այդ էջը իմ թիմով, աշխատանքով այս յոթ տարիների ընթացքում բավականին խիտ եմ գրել, և այդ էջը բավականին ծանր է` աշխատանքային ծավալի իմաստով, սակայն թերթել հարկավոր էր, և ես քաղաքական գործընթացների շրջանակներում այդ էջը թերթել եմ հոգեբանորեն: Իրավաբանորեն՝ ոչ, որովհետև դեռ նախարար եմ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`լրագրողների հետ զրույցում նշեց Արմեն Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր գնահատականների համար:

«Իհարկե եղան նաև քննադատություններ, բնական է, քաղաքական գործչի մասին անգամ լավը չեն խոում, եթե, բոլորիցս հեռու, նա մահացել է: Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու քաղաքական դաշտում»,-ասաց նա:

Նախարարի խոսքով` իր հոգում որևէ անձնական, քաղաքական կամ մասնագիտական ճգնաժամ չկա, ճիշտ հակառակը: «Պետք է պատրաստ լինել ճեղքել հարմարավետության գոտին, և նոր մարտահրավերների դիմակայել: Քաղաքական գործընթացները սիրել եմ, սիրում եմ, բազմիցս այս 7 տարիների ընթացքում մամուլն ինձ անդրադարձել է ոչ միայն որպես կրթության նախարարի, այլև քաղաքական գործչի, նաև քննադատել է այն պատճառով, որ երբեմն տարակուսել է` խոսում է Աշոտյան նախարա՞րը, թե՞ Աշոտյան քաղաքական գործիչը: Այդ տեսակետից քաղաքականությունը սիրում եմ»,-նշեց նա:

Հարցին` Արմեն Աշոտյանը նեղացա՞ծ չէ Դաշնակցությունից, նախարարը նշեց.

«Ես Դաշնակցության մեջ ունեմ շատ ընկերներ: 2009 թվականին, երբ ստանձնեցի պորտֆելը Սպարտակ Սեյրանյանից, բազմիցս նրա հետ հանդիպել, աշխատել ենք սահուն փոխանցում կատարել: Համակարգն այնպիսին է, որ քաղաքական պատկանելությունը նշանակություն կարող է ունենալ դետալների մեջ: Ռազմավարական առումով, եթե հետևեք Հայաստանի կրթական բարեփոխումներին վերջին 15-20 տարիներին, քաղաքական պատկանելությունը չի ազդել նպատակների վրա: Ազգային դպրոց` միջազգային ստանդարտներին համապատասխան. մեր նպատակն է կրթական համակարգում: Ինչ վերաբերում է նեղացվածությանը` ինչպես ճիշտ կատակեցի դաշնակցական շրջապատում` Դաշնակցության բերած, Դաշնակցության տարած»:

Նախարարի խոսքով` մամուլը գուժել է իր հրաժարականը 2012, 2014, 2015 թվականներին: «Միշտ հոգեբանորեն պատրաստ եմ: Դա չի նշանակում, որ չեմ սիրում իմ աշխատանքը, չի նշանակում, որ չեմ կապվել կոլեկտիվի, ոլորտի հետ: Չեմ պատրաստվում ոլորտը լքել, որովհետև չեմ կարող լքել մի ոլորտ, որտեղ 7 տարի ավելի շատ եմ եղել, քան տանը»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Նոր պաշտոնի հետ կապված հարցերին նախարարը չպատասխանեց` առաջարկելով պահպանել ինտրիգը: Սակայն խոստացավ` «Ֆեյսբուք»-ում ակտիվ է լինելու և շնորհակալ է բոլոր հետևորդներին, որոնց թիվն արդեն 66 հազար է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]