Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունիս

Ֆիզիկոսները պաշտոնապես հայտարարել են գրավիտացիոն ալիքների հայտնաբերման մասին


ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային աստղադիտարան (LIGO) միջազգային համագործակցության մասնակիցները պաշտոնապես հայտարարել են, որ կարողացել են հայտնաբերել գրավիտացիոն ալիքներ ինտերֆերոմետր-դետեկտորի օգնությամբ: Դրանք, ինչպես կարծում են գիտնականները, առաջացել են սև խոռոչների միաձուլման արդյունքում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, գիտնականներն այս մասին հայտնել են Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ:  

Նախորդ տարվա հոկտեմբերին համացանցում ֆիզիկոսների շրջանում պտտվում էին խոսակցություններ, որ գրավիտացիոն ալիքները, որոնք կանխատեսվել էին Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ, հայտնաբերվել են LIGO-ի դետեկտրով: Սկզբում աստղադիտարանի ղեկավարությունը հերքել էր տեղեկությունը, բայց արդեն այսօր երեք տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ հաստատել են այդ փաստը: Այս աշխատանքներում ներգրավվել է մի քանի հարյուր գիտնական 14 երկրներից:

 




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ