1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ու Հունաստանը կկնքեն ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր

Հայաստանն ու Հունաստանը կկնքեն ռազմատեխնիկական համագործակցության 
համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հունաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրի կնքմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ կողմերի միջև համագործակցությունը կներառի մի քանի ոլորտ: «Մասնավորապես, նախատեսվում է զենքի, զինամթերքի և պայթուցիկների արտադրության նպատակով տեխնոլոգիաների փոխանցում և տեխնիկական աջակցություն, զենքի արտադրության վերաբերյալ տեղեկատվության, փորձի և կարծիքների փոխանակում, ռազմական նշանակության արտադրանքի վերաբերյալ, դրա արտադրության համար հետազոտությունների իրականացում և զարգացում»,- ասաց նա:

Համաձայնագրի ներքո համատեղ ստեղծված աշխատանքի արդյունքների և սարքավորումների վաճառքը, սարքավորումների հասանելիության հարցը երրորդ պետություններին կարգավորվում է առանձին համաձայնագրերով` երկու երկրների համաձայնությամբ: 

Համաձայնագրով նախատեսված դրույթների իրականացման նպատակով կողմերը ստեղծելու են հայ-հունական ռազմատեխնիկական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողով:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]