1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախորդ տարի սփյուռքի 280 հայկական կրթօջախներին տրամադրվել է ավելի քան 50 հազար կտոր ուսումնական գրականություն

Նախորդ տարի սփյուռքի 280 հայկական կրթօջախներին տրամադրվել է ավելի քան 50 հազար կտոր ուսումնական գրականություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարի ավելի քան 50 հազար կտոր ուսումնական գրականություն է տրամադրվել աշխարհի 35 երկրում գործող 280 հայկական կրթօջախներին: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում գործող հայկական կրթօջախներին, այնպես էլ Վրաստանի հայկական կրթօջախներին հայոց լեզվի, գրականության, մշակույթի և պատմության վերաբերյալ ուսումնական և ուսումնաօժանդակ գրականության տրամադրման նպատակով ամեն տարի կրթօջախներ է ուղարակվում հնարավոր գրականության ցանկը: Գրականությունը հրատարակվում է Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ կրթության և գիտության նախարարության երաշխավորությամբ, և որոնք հիմնականում համապատասխանում են Հայաստանի կրթական ստանդարտներին, ծրագրերին և լայնորեն օգտագործվում են ՀՀ դպրոցներում»,-տեղեկացրին մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից` անդրադառնալով մամուլի հրապարակմանն այն մասին, թե դասագրքերը Վրաստան են հասել երկարատև բանակցություններից հետո և պիտանի չեն:

«Գրականության ցանկում ներառված են նաև հատուկ սփյուռքի կրթօջախների համար ստեղծված գրքեր, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ: Այն սովորաբար ներառում է ավելի քան 200 անուն ուսումնական նյութ, այդ թվում` մի մասն էլեկտրոնային կրիչի վրա: Նման ցանկի հիման վրա կրթօջախները ձևավորում են իրենց պատվերները և ուղարկում ՀՀ սփյուռքի նախարարություն, որը ՀՀ պետական բյուջեի հաշվին ձեռք է բերում պատվիրված գրականությունը և անվճար տրամադրում է սփյուռքի հայկական համայնքներին»,-շեշտեցին նախարարությունից` հավելելով, որ գրքերի տրամադրման գործընթացում որևէ խոչընդոտ, դժգոհություն, հիմնախնդիր չի առաջացել:

ՀՀ սփյուռքի նախարարության ուղարկած գրքերի ցանկի հիման վրա 2014-ին Վրաստանի կրթօջախներից և մարզային ռեսուրս կենտրոններից կենտրոնացված կարգով ստացվել է շուրջ 15 հազար կտոր գրականության հայտ:

«Այդ հայտերը բավարարելու համար առանձնացվել է շուրջ 70 անուն գրականություն, որոնց, որպես հումանիտար բեռ, Վրաստան առաքելու և ռեսուրս կենտրոնների միջոցով կրթօջախներին տրամադրելու համար ՀՀ սփյուռքի նախարարության պատվիրակությունը մեկնել է Թբիլիսի և բանակցել է Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ` նրանց ուսումնասիրման և համաձայնեցման նպատակով փոխանցելով այդ գրքերի մեկական օրինակներ»,-պարզաբանեցին սփյուռքի նախարարությունից:

Գրքերն ուշացումով են տեղ հասել, քանի որ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունն ամիսներ շարունակ ուսումնասիրում էր ներկայացված գրականությունը:

«Հարցի լուծման նպատակով` սփյուռքի նախարարության պատվիրակությունը 2015-ի հոկտեմբերին նորից է այցելել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն: Արդյունքում, որոշ ժամանակ անց, վրացական կողմը գտել է, որ ներկայացված ցանկից 16 անուն գրականություն կարող են տրամադրվել Վրաստանի հայկական կրթօջախներին: Դրա մասին մենք ստացել ենք պաշտոնական գրություն Վրաստանի կրթության և գիտության նախարարից: Հենց այդ համաձայնեցված ցանկով էլ 5265 կտոր գրականությունն առաքվել է Վրաստան»:

Անդրադառնալով հրապարակած նյութում տեղ գտած կարծիքին, թե դասագրքերը չեն համապատասխանում ծրագրին, նախարարությունից նշեցին. «Բնականաբար այդ գրքերը չէին կարող ամբողջովին համապատասխանել Վրաստանի կրթական ծրագրերին, քանի որ դրանք չեն ստեղծվել հատուկ Վրաստանի հայկական կրթօջախների համար: Դրանք ուսումնաօժանդակ նյութեր են, որոնց նպատակը հայոց լեզվի և գրականության ավելի խորը յուրացմանն օժանդակելն ու նպաստելն է, այլ ոչ թե փոխարինել հիմնական դասագրքերը: Ջուլիետա Գյուլամիրյանի հեղինակությամբ հրատարակված դասագրքերը և աշխատանքային տետրերը ներառված են եղել ստացված հայտերում: Տեղեկությունն այն մասին, որ դրանք չեն օգտագործվում Հայաստանի կրթօջախներում, չի համապատասխանում իրականությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]