1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 10.02.2016

Սպասվող լրահոս. 10.02.2016

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Կառավարությունը  2016 թվականը հայտարարել է հավասար հնարավորությունների տարի: Ի՞նչ ակնկալիքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձնանց հարցերով զբաղվող կազմակերպությունները, ո՞ր ոլորտներում է նկատելի առաջընթացը: Այս և այլ հարցերին կանդրադառնան ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԵԽԽՎ-ի նիստում քննարկված և քվեարկված հակահայկական զեկույցները շարունակում են հասարակական, քաղաքական դաշտի քննարկման թեմա մնալ: Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի հասարակությունները բուռն կերպով արձագանքեցին այդ իրադարձությանը: Տարբեր գնահատականներ տրվեցին այդ որոշումների քաղաքական նշանակությանը, այդուհանդերձ` բաց է մնում այն հարցը, թե ինչպես են Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ միջազգային ասպարեզներում ընդունված բանաձեւերն ազդում հակամարտության գոտում առկա իրադրության եւ կարգավորման դիվանագիտության վրա: Այս հարցի վերաբերյալ իրենց դիտարկումներն են ներկայացնելու քաղաքագետներ Մանվել Սարգսյանը, Սերգեյ Մինասյանը, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Օրվա լրահոսում արտաքին քաղաքական թեման կշարունակվի, բայց Հայաստան-Իրան գործակցության շեշտադրմամբ: Տարբեր քաղաքական գորիչներ անդրադառնալու են հայ-իրանական հարաբերություններին, ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններին, ռուբլու արժեզրկմանն ու դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:

Ոչ պակաս ակտիվ քննարկվում են ներքաղաքական թեմաները: Մասնավորապես, հնարավոր կոլիացիայի ձևավորումը, նախարարական պորտֆելների բաշխումը, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրությունը և այլն: ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կանդրադառնան այս թեմաներին:

Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների նվազեցմանն ու կայուն կարգավիճակի ապահովման նպատակով այսօր մեկնարկում է նոր ծրագիր:  2014 թվականին ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ներկա վիճակի ուսումնասիրություն: Ուսումնասիրության արդյունքում գրանցվել է ստորերկրյա ջրերի մակարդակի կտրուկ նվազում՝ հիմնականում պայմանավորված ձկնաբուծարանների աճի և ջրօգտագործման անարդյունավետ կառավարմամբ: Նոր ծրագրով փորձ է արվելու լուծում տալ առկա խնդիրներին:

 «ArmMod Fashion» նախագիծ`ուղղված Հայաստանում նորաձևության ոլորտի զարգացմանը, հայկական արտադրանքի տարածմանը և երիտասարդ ստեղծագործողների մասնագիտական զարգացմանը: Նախագծի մանրամասներն են ներկայացնելու «ArmMod Fashion» նախագծի հեղինակ և ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, El Style ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը, Հայկական տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ստելլա Ակլյանը և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]