Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող հաջորդ երկիրը կլինի Իսրայելը

 ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունեցող հաջորդ երկիրը կլինի Իսրայելը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունն առաջիկայում բանակցություններ կսկսի Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան: «Մենք ազատ առևտրի գոտու համաձայնագիր ունենք Վիետնամի հետ: Երկրորդ երկիրը, որի հետ մենք կունենանք նման համաձայնագիր, ամենայն հավանականությամբ կլինի Իսրայելը, քանի որ նախապատրաստական փուլն արդեն ավարտել ենք և նախագահները որոշում են ընդունել Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները սկսելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վալովայան:

Նա հավելեց, որ ԵԱՏՄ-ն ընդհանուր առմամբ աշխարհի 40 երկրներից հայտեր է ստացել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: «Մենք այս պահին դիտարկում ենք նաև Հնդակաստանի, Եգիպտոսի և մի քանի այլ երկրների հետ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,- եզրափակեց Վալովայան:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]