1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սպասվող լրահոս. 08.02.2016

Սպասվող լրահոս. 08.02.2016

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Ի՞նչ միտումներ են նկատվում հայ-վրացական հարաբերություններում, երկու երկրների գործակցության վրա ինչպիսի՞ ազդեցություն են թողնում տարածաշրջանային զարգացումները: Այս և այլ հարցերի վերաբերյալ այսօր` փետրվարի 8-ին, իր դիտարկումներն է ներկայացնելու վրացագետ Ալիկ Էրոյանցը: Նա կանդրադառնա նաև Վրաստանի Պաշտպանության նախարարի այցելությանը Հայաստան:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտերգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ  Տատյանա Վալովան պատրաստվում է ներկայացնել  հանձնաժողովի աշխատանքները և առաջիկա տարիների ծրագրերը:

«Ինչու՞ մերժվեց Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների դատական գործը» թեմայով քննարկում է նախատեսվում հասարակական կազմակերպություների մասնագետների, Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների մասնակցությամբ: Հիշեցնենք, որ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը եւ Անդրանիկ Գեւորգյանը ազատվել են աշխատանքից: Նրանք դատարանում վիճարկել են աշխատանքից ազատման հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարները վճարելու հարցերը:

Հաճախ մեզնից շատերը կասկածամտորեն են մոտենում խանութներում առկա զեղչերին կամ հակառակը, դրանց մասին լսելով, շտապում` խանութներ: Խանութների իրական և անիրական զեղչերն ու դրանց վերահսկելությունը, ինչպես նաև շոփինգի հոգեբանությունը: Հոգեբան Աննա Բադալյանն ու Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը թեմայի վերաբերյալ կներկայացնեն իրենց դիտարկումները թեմայի վերաբերյալ: Խանութների թեման շարունակելով` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն էլ կներկայացնի հետտոնական շուկայի գնային առանձնահատկությունները, գների տատանումները 2016 թ-ի հունվար ամսին:

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու և փետրվարի 8-ը անվտանգ համացանցի օրն է։ Այդ կապակցությամբ ոլորտի տարբեր մասնագետներն այսօր խոսելու են ոլորտում առկա խնդիրներից ու դրանց հնարավոր լուծումներից: 

Սպասվող լրահոսում տեղ կգտնեն հրապարակումներ մեծանուն գրող Վահան Տերյանի կյանքի և գործունեության մասին: Վահան Տերյանի ծննդյան 131-րդ տարեդարձի կապակցությամբ  «Վահան Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն Առուշան Հակոբյանը, Երևանի Վահան Տերյանի անվան թիվ 60 հիմնական դպրոցի տնօրեն Անիչկա Իսկանդարյանը, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և այլք կանդրադառնան գրողի անցած ուղուն:

Օրվա մշակութային թեման կշարունակվի Թեհրանում կայացած հայկական ժողորդական երգերի համերգային ծրագրով: Իրանահայ երգիչ, կոմպոզիտոր Մասիս Առաքելյանը կպատմի համերգային ծրագրի մասին և կներկայացնի առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]