Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է անվանի հայ վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը

Կյանքից հեռացել է անվանի հայ վիրաբույժ Ալֆրեդ Մկրտչյանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է անվանի բժիշկ-գիտնական Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարությունը խորապես ցավում է անվանի վիրաբույժ Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանի մահվան կապակցությամբ:

Ալֆրեդ Մկրտչյանը ծնվել է  1935 թվականին Գյումրիում: 1958թ.  ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Մինչև 1962թ. աշխատել է վիրաբույժ, այնուհետև ղեկավարել է Դիլիջանի քաղաքային բուժմիավորման վիրաբուժական բաժանմունքը:   

1962-1964թթ. կլինիկական օրդինատոր է եղել Սրտաբանության ինստիտուտում: 1964-1967թթ. Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտում աշխատել է որպես կրտսեր գիտաշխատող: 1967-1974թթ. ղեկավարել է նույն բաժանմունքը:

1991-1992թթ. եղել է «Միքայելյան» վիրաբուժության  ինստիտուտի   տնօրենը: 2004թ. նույն բժշկական  կենտրոնում աշխատել է որպես տնօրենի տեղակալ, ղեկավարել է պրոֆեսոր Գևորգյանի անվան անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Բժշկական գիտությունների դոկտորը նաև Անգիոլոգների և ֆլեբոլոգների հայկական ասոցիացիայի նախագահն էր:

Նախարար Արմեն Մուրադյանն  իր զորակցությունն է հայտնում Ալֆրեդ Մկրտչյանի ընտանիքին և հարազատներին: Վիրաբույժի երկարամյա աշխատանքն անգնահատելի հետք է թողել առողջապահության համակարգի զարգացման գործում:   Անվանի բժիշկը  մեծ ներդրում է ունեցել նաև բժշկագիտության  մեջ: Հեղինակել է ավելի քան 185 գիտական աշխատություն: Ներդրել է վիրահատական նորագույն մեթոդներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]