Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիան հետ է ուղարկել Վատիկանում իր դեսպանին

Թուրքիան հետ է ուղարկել Վատիկանում իր դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը որոշում է կայացրել հետ ուղարկել Վատիկանի իր դեսպան Մեհմեթ Փաչաջըին, ով կանչվել էր Անկարա Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության տարելիցին անցկացված պատարագից հետո: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում 2015 թվականի ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանել էր «ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: 

Այս ելույթից անմիջապես հետո Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրավիրել էր Վատիկանի դեսպանին: Այնուհետև թուրքական իշխանությունները որոշում էին կայացրել հետ կանչել Վատիկանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Փաչաջըին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]