Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 05.02.2016

Սպասվող լրահոս. 05.02.2016

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Աջակցություն` ընտրական գործընթացի շահագրգիռ կողմերին: Այսօր` փետրվարի 5-ին, Հայաստանում մեկնարկում է «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրություններին առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագիրը: Թե կոնկրետ որ ուղղությամբ է լինելու աջակցությունը, պարզ կլինի նախաձեռնողների ելույթներից: Նախատեսվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի, Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարի, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և այլ պաշտոնյաների մասնակցություն:

Հանրության և երիտասարդության ուշադրությունը հրավիրվում է գլոբալ սպառնալիքներին հավաքական կերպով դիմակայելու խնդրին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշումների մշակման գործընթացին: Այդ նպատակով անցկացվող համաժողովի շրջանակներում ՀԱՊԿ անդամ-պետությունների, ինչպես նաև մի շարք այլ պետությունների ներկայացուցիչները եզակի հնարավորություն են ստանալու մոդելավորված հակամարտության իրավիճակի օրինակի վրա մանրամասն ուսումնասիրել ՀԱՊԿ-ի աշխատանքի սկզբունքները:  

Հայաստանյան ներքաղաքական դաշտը սկսում է ակտիվանալ: Ազգային ժողովի աշխատանքներին զուգահեռ քննարկվում է իշխող ուժի հետ հնարավոր կոալիցիա ձևավորելու հարցը: Առայժմ կոալիցիոն հարավոր գործընթացում ակտիվ շրջանառվում է ՀՅԴ-ի հնարավոր ներգրավման հարցը: Մյուս քաղաքական ուժերը դրա վերաբերյալ դիտարկումներ անելու ժամանակ չեն կորցնում: Այս անգամ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը կանդրադառնա  ներքաղաքական զարգացումմներին:

Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վերջին զարգացումների, թուրք-քրդական բախումներով պայմանավորված տեղի հայերի անվտանգության ու հայկական մշակութային արժեքների պահպանման հարցի շուրջ պատրաստվում է իր դիտարկումները ներկայացնել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Startup Europe Week 2016» միջոցառում` Երևանում. հայկական ստարտափերը միացել են եվրոպական շաբաթին:

Օրվա լրահոսում տեղ կգտնեն հրապարակումներ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակմանն առնչվող խնդիրների մասին: Գործընթացին առնչվող բոլոր շահագրգիռ կողմերը մեկ տեղում են, հետևաբար ակնկալվում է համապարփակ քննարկում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության, ինչպես նաև հասարակական կառույցների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց դիտարկումները:

Հայ առաքելական եկեղեցին փետրվարի 7-ին տոնում է Բուն Բարեկենդանը, որը նախորդում է քառասնօրյա Մեծ պահքին: Տոնին ընդառաջ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և թեմի երիտասարդական միությունների հոգևոր խորհրդի անդամ Գայանե Փիլտոյանը կներկայացնին Տոնի խորհուրդը, ազգային ավանդությունները: Ի դեպ, հանդիպման մասնակիցները պետք է ներկայանան դիմակներով:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]