Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Հուլիս

Շվեդիայի հայկական համայնքն ակնկալում է երկրի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում

Շվեդիայի հայկական համայնքն ակնկալում է երկրի կառավարության դիրքորոշումը 
Հայոց ցեղասպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված Շվեդիայում հայկական համայնքը 2016 թվականին ակնկալում է Շվեդիայի կառավարության դիրքորոշումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակ Վահագն Ավեդիանը: «Շվեդիայի խորհրդարանը 2010-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և կոչ արեց կառավարությանը նույնպես դիրքորոշում հայտնել: Նախկին կառավարությունն այդ ուղղությամբ ոչինչ չարեց, բայց ներկա կառավարությունն ասել է, որ մեկ տարվա ընթացքում իրենց կարծիքը կհայտնեն: Մենք հետևում ենք այդ գործընթացին և ակնկալում, որ այս տարի կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը»,-ասաց Վահագն Ավեդիանը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության հարցի հետ կապված պարբերաբար է աշխատանք տարվում: Բավական ակտիվ էր 2015 թվականը: Շվեդական լրատվամիջոցները բազմաթիվ հոդվածեր, ռեպորտաժներ հրապարակեցին Հայոց ցեղասպանության թեմայով:

«Պետք է ակտիվորեն աշխատել շվեդ-հայկական խորհրդարանական խմբի հետ: Նրանց ակտիվությունը, կարելի է ասել, նաև մեր ակտիվությունից է կախված, և մենք նախատեսում ենք աշխատել այդ ուղղությամբ: Կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության հարցի կողքին պետք է դնել նաև Արցախի հարցը: Մանավանդ, տեսանք, ԵԽԽՎ երկու հակահայկական զեկույցներ քննարկվեցին»,-ավելացրեց Վահագն Ավեդիանը: 

Շվեդիայի հայկական ասոցիացիայի խոսնակը նշեց, որ հայկական համայնքի համար կարևոր է նաև սիրիահայ գաղթականների հարցը: Վերջին շրջանում մեծ թվով սիրիահայեր են հասել Շվեդիա: «Փորձում ենք օգնել տարբեր հարցերով, իսկ խնդիրները բազմազան են` նյութական, կրթական, փաստաթղթային հարցեր և այլն»,-ասաց Վահագն Ավեդիանը` նշելով, որ հայկական միությունները զբաղվում են շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոցների աշխատանքների կազմակերպմամբ: 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ