Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Փետրվար

Սպասվող լրահոս. 03.02.2016


ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Այսօր` փետրվարի 3-ին, գերատեսչությունների աշխատանքների ամփոփումը շարունակվում է: Այս անգամ 2015 թվականին կատարված աշխատանքից խոսելու է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա կանդրադառնա նաև տարվա տնտեսական արդյունքներին, տարածաշրջանային զարգացումներին ու դրանից բխող տնտեսական հնարավորություններին:

Օրվա լրահոսում տնտեսական թեման կաշարունակվի, սակայն գյուղատնտեսական ուղղությամբ: Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն անդրադառնալու է արտահանումների ծավալների մեծացման հեռանկարներին, կոոպերացիաների ստեղծման ծրագրին:

Սպասվող լրահոսում տարածաշրջանային թեմաները բազմազան են: Իրանագետ Վարդան Ոսկանյանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում խոսելու է Հայաստան-Իրան համագործակցության մասին: Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանն էլ անդրադառնալու է ղարաբաղյան խնդրին, Եվրոպայի խորհրդի խորհդարանական վեհաժողովի նստաշրջանին ու քննարկված հակահայկական բանաձևերին:

Դատական սխալների թեման փորձագետների ու շահագրգիռ կողմերի ուշադրության կենտրոնում. բրիտանացի մասնագետների մասնակցությամբ անցկացվում է  «Դատական սխալների հետևանքներն ու շտկման նոր գործիքները. բրիտանական փորձը» թեմայով քննարկում: Երևանում հյուրընկալված դատական ճակատագրական սխալների շտկման գործում մեծ ճանապարհ անցած երկու բրիտանացի մասնագետներ կներկայացնեն իրենց փորձը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրի, դրա վտանգավորության ու տարածվածության վրա։ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրահատական բաժանմունքի ղեկավար, վիրաբույժ-ուռուցքաբան Արմեն Քոչարյանը եւ հոգեբան Իրինա Ծատուրյանը կանդրադառնան այդ թեմային:

Երաժշտական գործիքների համալրում Երևանի պարարվեստի պետական քոլեջում: Երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդիսավոր արարողությամբ կստանա երաժշտական նոր գործիքներ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ