Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 01.02.2016

Սպասվող լրահոս. 01.02.2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Ժնևում անցկացվում են Սիրիայի հարցով բանակցությունները՝ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև: Այն անցկացվում է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստեֆան դե Միստուրայի միջնորդությամբ: Միջնորդները մեծ հույսեր են կապում բանակցային գործընթացի հետ: Այսօր՝ փետրվարի 1-ին, ժնևյան բանակցությունները և դրանից բխող զարգացումները հայաստանյան քաղաքական դաշտի քննարկման թեման են: Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կանդրադառնա մերձավորարևելյան զարգացումներին, Ժնևում սիրիական հարցի շուրջ անցկացվող բանակցություններին, և, իհարկե, ԼՂ հիմնախնդրին՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

Ինչպիսի՞ն է Հայաստանում բարձրագույն ուսումանական հաստատություն-գործատու կապը, որքանո՞վ է պատրաստ բուհն ավարտած շրջանավարտը, ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում: Այս և այլ հարցերը կլինեն «Բուհ-գործատու համագործակցություն: Թարգմանչական կրթական ծրագրերի վերջնարդյունքների համաձայնեցումը գործատուների հետ» թեմայով կլոր սեղանի քննարկման թեման:

Աղանդներ, սատանիստներ, դրանցից բխող խնդիրներ, գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովի սատանիստ լինելու վարկած: Այս ծավալուն թեմային պատրաստվում է անդրադառնալ Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա կներկայացնի նաև հանրապետությունում աղանդների ու դրանցից տուժածների վիաճակագրությունը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում երկու հակահայկական բանաձևերի քննարմանն ու դրանց քվեարկության արդյունքներին շարունակում է անդրադառնալ հայաստանյան հասարակական, քաղաքական դաշտը: Այս անգամ իր դիտարկումներն է ներկայացնելու «Ադրբեջանահայերի ասամբլեայի»  նախագահ, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա նաև կխոսի Ադրբեջանի տնտեսական խնդիրներից, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծում հնարավոր   սրացումներից:

Այսօր՝ փետրվարի 1-ին, մեկնարկում է նաև ՀՀ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]