Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ոչ մի ազդեցություն չի ունենա Սարսանգի ջրամբարի վերակառուցման վրա. Արցախի փոխվարչապետ

ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը ոչ մի ազդեցություն չի ունենա Սարսանգի ջրամբարի 
վերակառուցման վրա. Արցախի փոխվարչապետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ի  ընդունած «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» վերտառությամբ զեկույցը ոչ մի ազդեցություն չի ունենա Սարսանգի ջրամբարի վերակառուցման վրա: «Բանաձևը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ Արցախի ժողովրդի տրամադրությունների կամ Արցախի իշխանությունների գործողությունների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխվարչապետը:

Աղաբեկյանը նշեց, որ 2 տարի առաջ ինքն անձամբ  դիմել է Ադրբեջանի իշխանություններին  ջրամբարի  ջուրը համատեղ օգտագործելու փոխշահավետ համագործակցության համար: Սակայն  ադրբեջանական կառավարությունը բացասական էր արձագանքել նրա դիմումին: Մինչ այդ ադրբեջանական իշխանություններին իր առաջարկությամբ դիմել էր նաև ԼՂՀ կառավարությունը, հետո նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, սակայն բոլոր դեպքերում Ադրբեջանն իր դիրքորոշումը չէր փոխել:

Ըստ փոխվարչապետի՝ Ադրբեջանի իշխանությունները իրենց ժողովրդի կարիքները բավարարելու փոխարեն քողարկվել են ԵԽԽՎ բանաձևերի տակ: Ադրբեջանի հասարակությունը պետք է տեղյակ լինի, որ ջուր չունենալու մեղքը իրենց երկրի իշխանություններին ու լոբինգ անող այն եվրոպացի պատգամավորներինն է, որոնք առանց խորը ընկալելու ու հասկանալու, թե ինչի մասին է խոսքը, հայտարարում են սոցիալական խնդիրների մասին:

ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]