Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում Կոմիտասը հերոս է. Քշիշտոֆ Պենդերեցկի

Հայաստանում Կոմիտասը հերոս է. Քշիշտոֆ Պենդերեցկի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Կոմիտասը հերոս է, սակայն աշխարհին հիմա է հայտնի դառնում: Այս մասին հունվարի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում շրջայց կատարելուց հետո նշեց մեծանուն կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:

«Չեմ կարծում, որ շատ կոմպոզիտորներ նման հիասքանչ թանգարան ունեն: Մի շատ լավ թանգարան կա՝ Շոպենի թանգարանը, նույն չափի է: Ֆրանսիայում էլ Բերլիոզի թանգարանն է շատ գեղեցիկ: Պետությունը և քաղաքը շատ լավ նախագիծ են արել: Կոմիտասը դարձել է հերոս Հայաստանում: Շատ դժվար է հերոս-կոմպոզիտոր լինելը, բայց նրան հաջողվել է»,-«Արմենպրես» -ի փոխանցմամբ` նշեց ճանաչված կոմպոզիտորը:

Քշիշտոֆ Պենդերեցկու համոզմամբ` Կոմիտասը հիմա է աշխարհին հայտնի դառնում: «Լեհաստանում մենք գիտենք Կոմիտասին, նվագում ենք նրա ստեղծագործությունները: Կոմպոզիտորները միշտ չէ, որ քաղաքական գործիչների նման կարևոր են»,-շեշտեց նա:

Անվանի դիրիժորը փաստում է` Կոմիտասի ստեղծագործություններից երբևէ չի կատարել, բայց նրա խմբերգերը ֆանտաստիկ են, և Լեհաստանում դրանք հաճախ են հնչում:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի ուղեկցությամբ մաեստրոն շրջեց մշակութային օջախով, ծանոթացավ ներկայացվող ցուցանմուշներին, թանգարանի ստեղծման պատմությանը: Նիկոլայ Կոստանդյանը Պենդերեցկուն գիրք և Կոմիտասի ձայնով սկավառակ նվիրեց:

Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]