Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 26.01.2016

Սպասվող լրահոս. 26.01.2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Հունվարի 25-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը: Այսօր` հունվարի 26-ին, սպասվում է, որ նստաշրջանում անդրադարձ կկատարվի օրակարգ ներառված երկու հակահայկական բանաձևերին: Օրվա լրահոսում կլինեն հրապարակումներ ինչպես բուն քննարկման մասին, այնպես էլ կներկայացվեն տարբեր պետական, հասարակական, քաղաքական գործիչների, վերլուծաբանների տեսակետներ ու գնահատականներ: Մասնավորապես, թեմայի շուրջ կխոսեն Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:

Հունվարի 26-ն ամփոփիչի օր է մի շարք գերատեսչությունների համար: Այսօր աշխատանքներն է ամփոփելու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ինչպես նաև Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը: Գերատեսչությունների ղեկավարները կներկայացնեն նաև 2016 թվականի ծրագրերը:

Կգնահատվեն Հայաստանում աղետի ռիսկերի կառավարման հնարավորությունները: Թեմային այսօր անդրադարձ կկատարվի սպասվող աշխատաժողովին, որը կազմակերպել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի զագացման ծրագրի հետ համատեղ: Աշխատաժողովին կներկայացվի նաև միջազգային փորձը:  

Հանդիպում են պետական պաշտոնյաններն ու գործարրաները: Հայ գործարարներին ներկայացվելու է Հայաստանի ու Կանադայի միջև առևտրային հարաբերությունների զարգացման հնարավորություններն ու կանադական սննդային ապրանքները: Ներկա է լինելու ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը: Մասնակցելու են նաև պետական պաշտոնյաներ, Հայաստանի առաջատար առևտրային ցանցերի ղեկավարներ, խոշորագույն հյուրանոցային և ռեստորանային ցանցերի կառավարիչներ, առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ:

Այսօր սպասվող լրահոսում տեղ կգտնեն հրապարակումներ մեծանուն գրող Պարույր Սևակի մասին: Առիթը` նրա ծննդյան օրն է: Ազգային գրադարանում սպասվող միջոցառմանը երիտասարդ գրողները կանդրադառնան գրողի կյանիքն ստեղծագործություններին: 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]