1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Եվրատեսիլ-2016»-ի երգը և տեսահոլովակը երկրպագուներին կներկայացվեն միասին. Գոհար Գասպարյան

«Եվրատեսիլ-2016»-ի  երգը և տեսահոլովակը երկրպագուներին կներկայացվեն միասին. Գոհար 
Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել և արդյունքում ընտրել է այն երգը, որը Իվետա Մուկուչյանը կներկայացնի «Եվրատեսիլ-2016»-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

«Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ վերջին ամիսների ընթացքում ավելի քան 300 երգ ենք ստացել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Բելգիայից, Գերմանիայից և, իհարկե, Հայաստանից: Եվ պետք է նշեմ, որ իսկապես մեզ ոգեւորում էր մրցույթի եւ այս տարվա հայաստանյան մասնակցի նկատմամբ առկա հետաքրքրությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ակտիվորեն ուղարկել են մեզ տարբեր երգեր: Այնուամենայնիվ, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը բավականին բարդ ընտրություն է անցկացրել, որի արդյունքում առանձնացրել էր լավագույն 2 երգերը՝ մեկը Շվեդիայից, մյուսը՝ Հայաստանից»,-տեղեկացրեց Գոհար Գասպարյանը:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարը նշեց, որ վերջնական երգն արդեն ընտրված է:

«Կարծում ենք, որ Իվետայի երկրպագուներին շատ չենք սպասեցնի: Երգը եւ տեսահոլովակը երկրպագուների դատին կհանձնվի միասին»,-շեշտեց Գոհար Գասպարյանը` հավելելով, որ այլ մանրամասների մասին հայտնի կդառնա առաջիկայում Հանրային հեռուստաընկերության եւ Իվետա Մուկուչյանի սոցիալական ցանցերի միջոցով:

Երբ Իվետա Մուկուչյանն առաջին անգամ լսել է երգը, այն միանգամից գրավել է իրեն եւ հասել հոգուն: «Ես չէի էլ կարող պատկերացնել, որ կլինի մի երգ, որը կկարողանա իմ մեջ նման զգացողություններ առաջացնել: Համոզված եմ, որ մենք շատ ճիշտ ընտրություն ենք կատարել: Իմ կատարումը շատ անկեղծ է լինելու, իսկ զգացողությունները՝ բխելու են սրտիս խորքից: Կարծում եմ, սա հենց այն է, ինչ հանդիսատեսն ուզում է տեսնել՝ անկեղծություն եւ իրական զգացողություններ»,- նշել է Իվետա Մուկուչյանը:

«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը: Նա ծնվել է 1986-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:
Նա սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսեւորման հիմնական միջոցը եւ կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին: 




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]