1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Թեհրան՝ բանակցելու Իրանի ղեկավարության հետ

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել Է Թեհրան՝ բանակցելու Իրանի ղեկավարության հետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն հունվարի 18-ին ժամանել Է Թեհրան՝ բանակցելու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ֆրանսպրես» գործակալությանը:

Ամանոն նաեւ հանդիպում կանցկացնի Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հետ, որպեսզի քննարկի այն պարտավորությունների դիտարկումն ու ստուգումը, որոնք Թեհրանը պարտավոր Էր կատարել «վեցյակի» հետ կնքված համաձայնագրի շրջանակներում:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ ՄԱԳԱՏԷ-ի երկրներն ստացել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործակալության փորձագետների վերջնական զեկույցը, ինչը նախորդել Է դրա իրականացումը պաշտոնապես սկսելուն: ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն հաստատել են Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական այն պատժամիջոցների չեղարկումը, որոնք կապված Էին նրա միջուկային ծրագրի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]