Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մարկոսը կարիերան շարունակելու է արաբական «Ալ-Ռաեդ»-ում

 Մարկոսը կարիերան շարունակելու է արաբական «Ալ-Ռաեդ»-ում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի «Ալ-Ռաեդ» ակումբում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին հաղորդում է արաբական ակումբի թվիթերյան պաշտոնական էջը: «Ալ-Ռաեդ»-ը Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հունվարի 28-ին «Ալ-Ռաեդ»-ն առաջնության հերթական տուրում ընդունելու է «Ալ-Շաբաբ»-ին:

Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբե»-ի հետ, քանի որ վերջինիս տարեկան բյուջեն կրճատվել էր և ակումբն ի վիճակի չէր վճարել թիմի մի քանի լեգեոներների բարձր աշխատավարձը: Հայտնի է, որ Մարկոսն ամսական ստանում էր գրեթե 80 հազար դոլար աշխատավարձ:

Միաժամանակ ավելի վաղ նշվում էր, որ Մարկոսը կարիերան շարունակելու տարբերակներ ունի Ղազախստանում, Ռուսաստանում, Պորտուգալիայում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]