1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցներին

 Հերմինե Նաղդալյանն անդրադարձել է ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված հակահայկական 
զեկույցներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակությունը քայլեր է ձեռնարկում եվրոպացի պատգամավորներին համոզելու համար, որ վեհաժողովի օրակարգում ընդգրկված հակահայկական զեկույցների ընդունումը կարող է վտանգավոր լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: «Այդ զեկույցները պատվիրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը: Երբ առաջին անգամ դրանք շրջանառության մեջ դրվեցին, մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի եվրոպացի պատգամավորներին համոզենք, որ դրանք կարող են վտանգավոր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացի համար: Եվ մինչ այս պահն էլ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Նաղդալյանը:

Նա հավելեց, որ այդ երկու զեկույցներն էլ կազմվել են ԵԽԽՎ կանոնակարգի խախտումներով, քանի որ դրանցում պահպանված չէ հավասարակշռությունը: «Դրանք կողմնակալ զեկույցներ են: Երկու զեկույցներում էլ հավասարակշռությունը պահպանված չէ: Զեկուցողները չեն այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչը ԵԽԽՎ կանոնակարգի պահանջն է»,- ընդգծեց Նաղդալյանը:

Նա նաև հավելեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունի միայն ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ ԵԽԽՎ-ն այդ մանդատը չունի, ուստի հատկապես Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» խորագրով զեկույցը ԵԽԽՎ-ում քննարկման առարկա չի կարող դառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]