Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

Նախագահ Սերժ Սարգսյանը հետևել է շախմատի Հայաստանի առաջնության ընթացքին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 14-ին այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն, հետևել ս.թ. հունվարի 11-24-ը անցկացվող Հայաստանի տղամարդկանց 76-րդ և կանանց 71-րդ առաջնությունների ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով, տղամարդկանց առաջնությունը` 11, կանանցը` 9 տուրերով: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 12 շախմատիստ, այդ թվում` 9 գրոսմայստեր, 2 միջազգային վարպետ, իսկ կանանց մրցաշարին՝ 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ: Մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]