Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցները հիշեցնում են Հռոմի պապի` Հայաստան հնարավոր այցի մասին

Կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցները հիշեցնում են Հռոմի պապի` Հայաստան 
հնարավոր այցի 
մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կաթոլիկ աշխարհի լրատվամիջոցները հիշեցնում են Հռոմի Ֆրանցիսկոս պապի`2016 թվականին Հայաստան հնարավոր այցի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`worldreligionnews.com-ը ներկայացրել է, թե 2016 թվականին ուր կայցելի Հռոմի պապը, այդ թվում` հավանական համարելով  նրա այցը Հայաստան:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին Հայաստան այցի մասին ամիսներ առաջ խոսել է նաև Հռոմի պապը: Նա հույս ունի այցելել Հայաստան, սակայն նշել է, որ արդեն ծեր է, իսկ ճանապարհորդությունները` հագեցած:

Կայքը հիշեցնում է, որ 2016 թվականին Հռոմի պապը մտադիր է այցեր կատարել Լեհաստան, Պերու, Կոլումբիա, Վենեսուելա, Արգենտինա, Չիլի և Ուրուգվայ։ Պապը հաստատել է, որ 2016 թվականի առաջին կեսին կայցելի Մեքսիկա։

Աշխարհի կաթոլիկ հավատացյալների հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ավելի վաղ հույս էր հայտնել, որ 2016 թվականին կկարողանա այցելել Հայաստան: Աֆրիկա կատարած 6-օրյա ճամփորդությունից հետո ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ Հռոմի պապը հաստատել է, որ ծրագրել է 2016 թվականին այցելել Մեքսիկա և հույս հայտնել, որ կկարողանա այցելել նաև Հայաստան:  Chicago Tribune-ը, ներկայացնելով այլ մանրամասներ ինքնաթիռում լրագրողների հետ Հռոմի պապի զրույցից, մեջբերել է Ֆրանցիսկոսի խոսքերն այն մասին, որ ինքը խոստացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին այցելել Հայաստան, սակայն դրա համար որևէ հստակ ժամկետ դեռևս նախանշված չէ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]