Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը ոսկե մեդալներ է մաղթել Հանրապետության մարզիկներին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին

ՀՀ Նախագահը ոսկե մեդալներ է մաղթել Հանրապետության մարզիկներին Ռիո դե Ժանեյրոյում 
կայանալիք խաղերին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 28-ի երեկոյան սպորտի ոլորտի պատասխանատուների հետ մասնակցել է Հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչների պարգևատրման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ավանդական դարձած նախատոնական այդ հանդիպմանը Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթել առողջություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ սպորտի բնագավառում և անձնական կյանքում: Սերժ Սարգսյանը շնորհավորել է նաև պատվավոր կոչումների արժանացած մարզիկներին:

Խոսելով սպորտային իրադարձություններով և հաջողություններով լի անցնող 2015թ. մասին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է տարին նաև որպես նախաօլիմպիական և մաղթել, որ 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք խաղերին Հանրապետության մարզիկների մեջ լինեն ոսկե մեդալի արժանացողներ՝ մեր ժողովրդին պարգևելով հպարտության պահեր: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]