Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեղրիի ՀԷԿ-ի նախագծային հզորությունը նախատեսվում է նվազեցնել մինչև 100 ՄՎտ

 Մեղրիի ՀԷԿ-ի նախագծային հզորությունը նախատեսվում է նվազեցնել մինչև 100 ՄՎտ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանական կողմն առաջարկել է նվազեցնել Իրանի հետ սահմանին ՀԷԿ-ի նախագծային հզորությունը մինչև 100 ՄՎտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

«Մեղրիի ՀԷԿ-ի հզորությունը, որը նախատեսված է կառուցել Արաքս գետի վրա, ավելի վաղ նախատեսված էր 130 ՄՎտ, իսկ այժմ որոշվել է կանգ առնել 100-ի վրա: Սպասում ենք իրանական կողմին, որպեսզի վերջնական որոշում կայացնենք տեխնիկական և այլ հարցերով», - հավելել է Զախարյանը:

Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերին: Շինարարության արժեքը գնահատվել էր  323 մլն դոլար, որը պետք է տրամադրեր իրանական կողմը: Կայանի աշխատանքի առաջին  15 տարիներին Իրան կմատակարարվի հիդրոէլեկտրակայանի ամբողջ էներգիան` շինարարության ծախսերը ծածկելու համար:  Դրանից հետո կայանի շահագործումը կանցնի հայկական կողմին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]