1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Սեւան քաղաքում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Կարապետյանի 60- ամյակը

Սեւան քաղաքում նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Վլադիմիր Կարապետյանի 60-
ամյակը

ԳԱՎԱՌ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1992 թվականի հունիսի 17-ին հերոսի մահով ընկավ Արցախյան ազատամարտի հերոս, գնդապետ, սեւանցի Վլադիմիր Կարապետյանը, ում 60-րդ հոբելյանը համաքաղաքացիները նշեցին հանդիսավոր պայմաններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը, միջոցառումը մեկնարկեց Սեւանի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում: Սեւանի քաղաքապետարանի պատասխանատուների կողմից Վլադիմիր Կարապետյանի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթներով, որն ուղեկցվեց Սեւանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի փողային նվագախմբի ելույթով: Միջոցառման երկրորդ մասը տեղի ունեցավ հերոսի անունը կրող թիվ 3 հիմնական դպրոցում, որին մասնակցում էին Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը, քաղաքապետարանի ներկայացուցիչները, Վլ. Կարապետյանի այրին, դուստրը, փեսան, թոռները, հարազատները, ուսուցիչներ, աշակերտներ, հյուրեր: Մեկ ժամից ավելի դահլիճը շնչում էր հերոսի կյանքով, գործունեությամբ, հիշողություններով, որոնք ներկայացվում էին բանաստեղծությունների, երգերի եւ վավերագրական անցումների միջոցով: Ջերմ ու սրտառուչ էին նաեւ ելույթները, որոնք Կարապետյան-քաղաքացու, զինվորականի, հայրենասերի, ամուսնու, հոր կերպարն էին ամբողջացնում:

«Վլադիմիր Կարապետյանի անունը լեգենդ է դարձել յուրաքանչյուր սեւանցու համար, հերոսության կենդանի մարմնացում: Նրա սխրանքների մասին պատմում են հպարտության զգացումով, նրան կհիշեն սերնդեսերունդ: Հատուկ գնդի հրամանատարը մեծ ավանդ է ունեցել ոչ միայն Հայոց բանակի կազմավորման, այլ նաեւ Արցախի ազատագրման մեջ: Նրա հերոսական ուղին ընդհատվեց 1992 թվականի հունիսի 17-ին՝ այն ճակատագրական օրը, երբ Մարտակերտի շրջանի Հակոբ Կամարի գյուղից նա  իր օգնական Տիգրան Կարապետյանի եւ  Մարտակերտի ինքնապաշտպանության հրամանատար Վագիֆ Գալստյանի հետ ուղեւորվում էին դեպի Ներքին Չայլու: Ճանապարհին Վոլոդյան արագ-արագ պատմում էր Չայիլուի վրա հարձակման իր պլանի մանրամասները: Այն հաջող անցկացնելուց հետո պետք է հասնեին Շահումյան: Կես ճանապարհին պայթյուն լսվեց. մեքենան անցել էր հակատանկային ականի վրայով: Հատուկ գնդի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կարապետյանը զոհվեց Շահումյանի ազատագրման ռազմապլանը ներկայացնելուց հետո միայն: Հերոսների ապրելու ժամանակը չի ավարտվում նրանց մահով. նրանք շարունակում են ապրել` դառնալով հուշարձան ու պատմություն»,-ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]