1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Միսս Տիեզերք-2015» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինները ներկայացուցնող Պիա Ալոնսո Վուրտսբախը

«Միսս Տիեզերք-2015» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինները ներկայացուցնող Պիա Ալոնսո 
Վուրտսբախը

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Միսս Տիեզերք-2015» տիտղոսը նվաճել է Ֆիլիպինների ներկայացուցչուհի Պիա Ալոնսո Վուրտսբախը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Fox հեռուստաալիքը, որը մրցույթը հեռարձակում էր Լաս Վեգասից (Նեւադայի նահանգ):

Հաղորդավարի սխալի պատճառով սկզբում թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչուհուն, որն այն կրել է մի քանի րոպե, ինչից հետո հայտարարվել Է, որ հաղթողը 26-ամյա Վուրտսբախն Է: Ֆիլիպինա-գերմանուհի մոդելը ծնվել է Գերմանիայում, ըստ որոշ տեղեկությունների նա ռոմանտիկ կապեր ունի Ֆիլիպինների նախագահ Բենինգո Ակինո III-ի հետ:

Հաղթողին թագը հանձնել է «Միսս Տիեզերք - 2014»-ը՝ կուլումբիացի մոդել Պաուլինա Վեգան:

Տիտղոսի համար պայքարում էին 80 երկրների ներկայացուցչուհիներ: Փոխ-միսս է դարձել Կոլումբիայի ներկայացուցչուհի Արիադնա Գուտիերեն, երկրորդ փոխ-միսսի տիտղոսը բաժին է հասել ԱՄՆ-ից 27-ամյա Օլիվիա Ջորդանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]