1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանում բարեփոխումների իրականացման համար

Եվրամիությունը 30 մլն եվրո կտրամադրի Հայաստանում բարեփոխումների իրականացման 
համար

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովն ընդունել է Հայաստանի  օժանդակության նոր ծրագիր` 30 մլն եվրո արժողությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի տարածած հայտարարությունը, ծրագիրն ուղղված կլինի Հայաստանում աշխատանքային  ավելի լավ հնարավորությունների ստեղծմանը, երկրի ֆինանսական կառավարման ամրապնդմանը, որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցության բարելավմանը:

15 մլն եվրո արժողությամբ «Ավելի լավ որակավորումներ ավելի լավ աշխատատեղերի համար» գործողությունների ծրագիրը նպատակաուղղված կլինի հայաստանյան աշխատաշուկայի արդյունավետության, աշխատուժի աշխատունակության բարձրացմանը` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը:

Եվս 10 մլն եվրո կտրամադրվի « Հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության բարեփոխումների ծրագրին», որն ուղղված կլինի Հայաստանում հանրային ծախսերի հաշվետվողականության, թափանցիկության և արդյունավետության բարձրացմանը` դրանք համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին և փորձին:

Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ իրականացվող երրորդ ծրագիրը վերաբերելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններ ամրապնդմանը` նպաստելով դրանց ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման ժողովրդավարական գործընթացներում: Այս ծրագրի համար հատկացվել է 5 մլն եվրո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]