1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայաստանում քննարկում են ինտերնետ շահումով խաղերի գովազդն արգելելու հարցը

Հայաստանում քննարկում են ինտերնետ շահումով խաղերի գովազդն արգելելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է հեռուստատեսութամբ, ռադիոյով և տարածման այլ միջոցներով արգելել ինտերնետ շահումով խաղերի գովազդը: Ազգային ժողովը քննարկում է «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին օրենքի նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ նախագծերի փաթեթի նպատակն է միանսական մոտեցում ցուցաբերել ինչպես ինտերնետ շահումով խաղերի գովազդի, այնպես էլ խաղատների կամ շահումով խաղերի մյուս տեսակների գովազդի մասով, և սահմանել, որ ինչպես խաղատների մյուս տեսակների, այնպես էլ ինտերնետ շահումով խաղերի դեպքում գովազդն արգելվում է:

 «Գովազդը թույլատրվելու է միայն այն դեպքում, երբ խաղի կազմակերպման գովազդը կատարվում է համապատասխան խաղասրահի միջոցով, կամ դրանք տեղադրվում են ՀՀ սահմանային մաքսակետերում կամ առնվազն 4 աստղանի որակավորման չափանիշներին բավարարող հյուրանոցներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Միրումյանը:

Փոխնախարարը նաև հավելեց, որ միասնական մոտեցում ցուցաբերելուց բացի օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի ՀՀ  քաղացիներին՝  հատկապես անչափահասներին,  հեռու պահել շահումով խաղեր խաղալու մոլուցքից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]