Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

«Նոր գիրք» 2/45. «Սմբատ Գունդստաբլ», «Քթոցը»


ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր տարատեսակ ցանկերից ընտրեք գրքեր և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակված երկու ուշագրավ գիրք` երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն 

Էդուարդ Խաչիկյան, «Սմբատ Գունդստաբլ»



Էդուարդ Խաչիկյանի «Սմբատ Գունդստաբլ» պատմավեպն ընդգրկում է Կիլիկիայի հզոր թագավորներից մեկի՝ Հեթում Առաջինի և նրա իմաստասեր, իրավագետ եղբոր՝ Սմբատ սպարապետի, գործունեության ժամանակաշրջանը, երբ դիվանագիտորեն դաշնակցելով մոնղոլների հետ, ոչ միայն կարողացան սանձել դրացի թշնամիներին՝ սելջուկ-թուրքերին, լատինական պետություններին, ավելի ուշ՝ եգիպտական մամլուքներին, այլև ընդարձակեցին երկրի սահմանները: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:

 

Համաշխարհային գրականություն

Օթար Ճիլաձե, «Քթոցը»


Վրացի հանրահայտ արձակագիր Օթար Ճիլաձեի «Քթոցը» վեպը պատմության ու ներկայի զուգադրմամբ վեր է հանում պետականություն ունենալու երազանքի և իրականացած երազանքից հիասթափության, ազգային մեծ իդեալների ու ազգային սովորական սնապարծության ողբերգական հակադրությունը՝ մարդկային ճակատագրերի, հարաբերությունների անսովոր զարգացումներով, հեղինակային խոսքի կրքոտ տարերքով, տիրոջական կեցվածքով: Վրացերենից թարգմանեց Անահիտ Բոստանջյանը: Խմբագիր` Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

        «Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ