Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Յուրա Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

Յուրա Մովսիսյանը հրաժարվել է տեղափոխվել «Գալաթասարայ»

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Գալաթասարայ»-ը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել թուրքական ակումբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է թուրքական fotospor-ը:

Աղբյուրի տեղեկացմամբ, մոսկովյան ակումբը համաձայնություն է տվել հայազգի ֆուտբոլիտի տրանսֆերին, սակայն անձամբ Մովսիսյանը հրաժարվել է այդ քայլից՝ հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները:

Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում Մովսիսյանը «Սպարտակ»-ի կազմում անցկացրել է 11 խաղ. խփել երեք գոլ, կատարել երկու գոլային փոխանցում:

Մամուլում երկար ժամանակ է` ինչ լուրեր են տարածվում նաև, թե իբր «Սպարտակ»-ի մեկ այլ հայազգի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հնարավոր է տեղափոխվի թուրքական «Բեշիկթաշ»:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]