Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմեց քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը

Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովը կազմեց քվեարկության նախնական 
արդյունքների արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն արտահերթ նիստում ամփոփեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքները և կազմեց արձանագրություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ նախնական արդյունքների` քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը եղել է 2 միլիոն 567 հազար 047, քվեարկությանը մասնակցել են 1 միլիոն 303 հազար 466 քաղաքացիներ: Անվավեր է ճանաչվել 53 հազար 332 քվեաթերթիկ, «այո» է քվեարկել 825 հազար 851 մարդ, «ոչ»` 421 հազար 600:

Մասնակիցների հիմնական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը եղել է 2 միլիոն 547 հազար 918, տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել են 67 քաղաքացիներ, ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 16 հազար 798, ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 1 542, ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը` 0, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 265:

Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացվեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am