Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Նոյեմբեր

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն ՀՀ-ԵՄ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

Էդվարդ Նալբանդյանը և Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն ՀՀ-ԵՄ նոր իրավական 
փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 7-ին կայցելի Բրյուսել, որտեղ, Եվրոպական միության կենտրոնակայանում նա և Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին կազդարարեն Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նույն օրը կկայանա Էդվարդ Նալբանդյանի և Ֆեդերիկա Մոգերինիի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ