Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում տարեկան 12-14 տոննա ոսկի կարտադրվի Ամուլսարի հանքավայրի շահագործումից

Հայաստանում տարեկան 12-14 տոննա ոսկի կարտադրվի Ամուլսարի հանքավայրի 
շահագործումից

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված կայացել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության և ֆինանսական խմբերի համաձայնությունը: Ծրագրի իրականացման համար երկու ֆինանսական և ներդրումային խմբերը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի 325 միլիոն դոլարի ներդրում  իրականացնելու հանձնառություն են ստանձնել: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Արդյունքում երկու տարվա ընթացքում պետք է իրականացվի Ամուլսարի հանքավայրի շինարարությունը, և սրան ավելացնելու են գումարներ նաև Միջազգային ֆինանսական կորպորացիան և Զարգացման և վերակառուցման բանկը:  Մոտավորապես ներդրումները կազմելու են 460-480 միլիոն ԱՄՆ դոլար, որի արդյունքում մենք կունենանք Հայաստանում արտադրված տարեկան նվազագույնը 12-14 տոննա ոսկի: Սրա արդյունքում արդեն արդյունաբերական իմաստով արդյունավետ կդառնա նաև ոսկու ձուլակտորների արտադրությունը Հայաստանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Ներդրումների իրականացումը սկսվելու է մյուս տարի գարնանը: Շինարարության մեջ զբաղված են լինելու մոտավորապես 1500 աշխատող: Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ մոտավորապես 60 միլիոն դոլար ծախսվելու  է ոսկու և արծաթի վերամշակման, 80 միլիոն դոլար ծախսվելու է զուտ տեխնոլոգիական հագեցման, 160 միլիոն դոլար  ծախսվելու է նոր տեխնոլոգիական հոսքագծերի ձեռքբերման համար, որը ապահովելու է բավականին արդյունավետ արտադրության կազմակերպում: «Բանակցությունները բավականին երկար են ընթացել, և ես կարծում եմ, որ ընկերությունն այսօր կամ վաղը համապատասխան հայտարարություն կանի: Ես նաև կխնդրեի, որ աշխատանքների ընթացքում աջակցություն ցուցաբերեին նաև տեղական մարմինները»,- եզրափակեց նախարարը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագրի իրականացումը՝ հավելելով, որ դրա իրականացումը 2016-2018թթ. կնպաստի  տնտեսական ակտիվությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]