Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրեցիները հետազոտվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման շարժական բուժախտորոշիչ կլինիկայում

Գյումրեցիները հետազոտվել են ՁԻԱՀ-ի կանխարգելման շարժական բուժախտորոշիչ 
կլինիկայում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Դեկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշում են ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում ՄԻԱՎ վարակի հետևանքով առաջացած հիվանդություններից միայն այն պատճառով, որ ժամանակին չեն հետազոտվում ՄԻԱՎ-ի վերաբերյալ և չեն օգտվում հասանելի և անվճար բուժումից: «Հայկական Կարիտաս» հասարակական կազմակերպությունը ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «Առողջության Փառատոն» խորագիրը կրող հանրային միջոցառում «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելումը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 2-ին Գյումրու Թատերական հրապարակում բոլոր ցանկացողները կարող էին ՄԻԱՎ-ի« ինչպես նաև հեպատիտ С-ի նկատմամբ անվճար հետազոտություն անցնել: ՄԻԱՎ-ի և հեպատիտ C-ի վերաբերյալ հետազոտվելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր այցելուի տրամադրվում էր նախաթեստային և հետթեստային խորհրդատվություն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փորձառու մասնագետների կողմից` շարժական բուժախտորոշիչ կլինիկայում« ինչի շնորհիվ հետազոտությունը կատարվում էր  անմիջապես` մատից վերցված արյան նմուշով:

Հաշվի առնելով այն փաստ, որ ծրագրի շրջանակներում միայն Գյումրիում արդեն երկրորդ անգամ է իրականացվում նման հետազոտություն, փորձեցինք ծրագրի պատասխանատուներից ճշտել հետազոտության արդյունավետության և անհրաժեշտության մասին: «Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների, ՄԻԱՎ-ի վարակակիրներով Շիրակի մարզը 100 հազար բնակչի թվով առաջին տեղում է, ինչը նման հետազոտությունների կարևորության մասին է խոսում: Քանի որ հետազոտությունն անանուն է, մենք իրավունք չունենք բարձրաձայնելու արդյունքների մասին, սակայն, ասեմ, որ նման հետազոտությունների անհրաժեշտությունը կա, իսկ հիվանդության վաղ ախտորոշումը ոչ միայն հնարավորություն է տալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց ժամանակին դիմելու բուժման, այլ նաև նպաստում է ՄԻԱՎ վարակի հետագա տարածման կանխմանը: Այդ իսկ պատճառով այսօր ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը խթանող հանրային միջոցառումները չափազանց կարևոր են և անհրաժեշտ»,-տեղեկացրեց ծրագրի ղեկավար Գայանե Նորիկյանը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]