Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

«CerTour» ծրագիրը կնպաստի Հայաստանում ագրոտուրիզմի զարգացմանը

«CerTour» ծրագիրը կնպաստի Հայաստանում ագրոտուրիզմի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «CerTour» ագրոտուրիզմի որակի հավաստագրման համակարգ ծրագիրը նպաստում է         ագրոտուրիզմի զարգացմանը, ոլորտում որակական չափանիշների ներդրմանը, միջազգային կառույցներին ինտեգրմանը, ինչը հնարավորություն է տալիս ագրոտուրիզմի ոլորտում Հայաստանի մատուցած ծառայությունները ներկայացնել միջազգային  համակարգի շրջանակներում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանում զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը պետական քաղաքականության հիմնախնդիրներից է և ագրոտուրիզմի զարգացումն այդ շրջանակներում խիստ կարևորվում է  այն իմաստով, որ նպաստում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը, բացի գյուղատնտեսական աշխատանքներից նաև ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը»,- նշեց Ապրեսյանը` հավելեով, որ «CerTour»  ծրագիրը գալիս է ի նպաստ այս խնդիրների լուծման: Աշխատանքներ են տարվում գյուղացիական տնտեսությունների  բնակիչների հետ, իրականացվում են վերապատրաստումներ, կարողությունների զարգացման դասընթացներ  և ստեղծվում է  միջազգային չափանիշների համապատասխանող  որակներով միջազգային շուկային ներկայանալու հնարավորություն:

 Էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանն ասաց, որ Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ գյուղական տուրիզմը զարգացած չէր, և մտավախություն կար, որ դաշտը  ծանր կզարգանա, սակայն այսօր գյուղական հյուրատները բավականին լավ են աշխատում:

«Ընդհանրապես գյուղական տուրիզմը զարգանում է հարևան երկրների շնորհիվ, ինչը հասկանալի պատճառներով գյուղական տուրիզմը զարգանալ չի կարող: «CerTour» ծրագրի շրջանակներում ագրոտուրիզմը դիտարկվում է որպես տուրիզմ, որը հիմնված է գյուղական բոլոր հետաքրքրությունների վրա: Հայաստանը շատ հետաքրքիր երկիր է տուրիստի համար, և երբ վերջինս երկար ճանապարհ է անցնում , չի կարող շաբաթներով մնալ մի գյուղում, ուզում է տեսնել ամբողջ Հայաստանը»,- հավելեց ասոցիացիայի նախագահը:

 «CerTour» ծրագրի Հունաստանի ներկայացուցիչ Գեորգ Ստամպուլիսը նշեց, որ զբոսաշրջությունը մեծ կարևորություն  ունեցող ուղղություն է , տնտեսական աճ ապահովելու համար կարևոր հենասյուն:

«Տարածաշրջանների զարգացման տեսանկյունից անարդարացի կլիներ միայն սահմանափակվել խոշոր ընկերություններով: Որպեսզի ագրոտուրիզմը դառնա արդյունավետ` պետք է հասկանալ, որ կարևոր է հաճախորդներին բավարարելը:  «CerTour»- խնդիրն է  խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում: Պետք է ստեղծել յուրատեսակ ստանդարտներ  ագրոտուրիզմի համար, քանի որ ISO 9000 ստանդարտը շատ ծանր է փոքր տուրիզմով զբաղվող գործընկերների համար»,-հավելեց Ստամպուլիսը` նշելով , որ ագրոտուրիզմի համար պետք են առանձնահատուկ ստանդարտներ, որոնք կկարգավորեն  ագրոտուրիզմի խնդիրներն առանձին -առանձին:

«CerTour» ծրագրի նպատակն է որակի միասնական յուարհատուկ չափորոշիչների և հավաստագրման գործընթացի ներդրմամբ խթանել ագրոտուրիզմը գործընկեր երկրներում և բարելավել մատուցվող ծառայությունների որակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]