Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Սահմանին» սերիալի անձնակազմը սրտատրոփ սպասում է հանդիսատեսի արձագանքին


ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց բանակի կյանքը ներկայացնող«Սահմանին» հեռուստասերիալի անձնակազմը սրտատրոփ սպասում է հանդիսատեսի արձագանքին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում սերիալի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը տեղեկացրեց, որ բազմասերիանոց կինոնկարը հնարավոր կլինի դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում դեկտեմբերի 5-ից, ամեն շաբաթ օր:

«Մինչև տարեվերջ սերիալը եթեր կգնա: Այս տարվա եթերի համար սերիաները պատրաստ են, կցուցադրվեն մինչև դեկտեմբերի վերջ: Ինձ թվում է` այն սպասված է բոլորի կողմից, բավականին ձգձգեցինք»,-նշեց Ռոման Մուշեղյանը:

Ռեժիսորը գոհ է կատարած աշխատանքից: «Սերիալի համար բավականին աշխատանք է կատարվել»,-շեշտեց նա:

«Սահմանին» սերիալի ստեղծմանն աջակցել է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Ֆիլմն այսօրվա առաջնագծում գտնվող հայ զինվորի կյանքի, առօրյայի մասին է: Առաջին սեզոնը բաղկացած կլինի 12 մասից:

Հիմնական պատմությունը ձևավորվում է չորս հոգուց բաղկացած հակադիվերսիոն հատուկ խմբի շուրջ, ովքեր սահմանային տարբեր գոտիներում լուրջ խնդիրներ են լուծում:

Սերիալում խաղում են Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը և այլք։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ