Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթան. Հայաստանը երկրորդ հորիզոնականում է

«Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթան. Հայաստանը 
երկրորդ հորիզոնականում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ-2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերեն «Not My Soul» («Ոչ իմ հոգին») երգով: Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթը Առաջին ալիքի եթերում նոյեմբերի 21-ին մեկնաբանեց հաղորդավար Ավետ Բարսեղյանը:

Միկան ստացավ 12 միավոր Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Բելառուսից, 10 միավոր Սերբիայից, Սլովենիայից, Ավստրալիայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից, 8 միավոր Իռլանդիայից, Ուկրաինայից, 7 միավոր Մալթայից, Մոնտենեգրոյից, 6 միավոր Իտալիայից: Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր երկրների երգիչ-երգչուհիներին 12 միավոր շնորհեց: Մանկական ժյուրին Միկային տվեց 10 միավոր:

Մրցույթն այս տարի անցկացվեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Այս տարվա նշանաբանն էր #Discover (Բացահայտի՛ր): «Մանկական Եվրատեսիլ-2015»-ի մասնակից երկրները 17-ն էին՝ Հայաստանը, Ալբանիան, Բելառուսը, Բուլղարիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Սլովենիան, Նիդեռլանդները, Ուկրաինան, Սան Մարինոն, Ավստրալիան: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]