Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կողմ է սահմանադրական փոփոխություններին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սամանադրական բարեփոխումների նախագիծը հանրապետության համար մեկ քայլ առաջ է, այդ պատճառով էլ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը սահմանադրական բարեփոխումների նախագծում «այո»-ի կողմնակից է: «Արմենպրես» -ի հաղորդմամբ` նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: 

«Ներկայացված Սահմանադրության նախագիծը հանրապետության համար մեկ քայլ առաջ է` խորհրդարանական ընտրությունների ենք անցնում, համամասնական ընտրություններ պետք է լինեն, ընդդիմադիր կուսակցություններին հնարավորություն կտրվի մասնակցել իշխանությունների բոլոր թևերի ձևավորմանը»,- հավելեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարը:
Սարգսյանի փոխանցմամբ` ՀԿԿ-ն  ձևավորել է  սահամանդրական բարեփոխումների հանրաքվեի քարոզարշավի շտաբ , որտեղ  աշխատանքներ են տարվում  կոմունիստներին ներկայացնելու նոր Սահմանադրության   առավելություններն ու թերությունները: Նրա խոսքով`Հայաստանի կոմունիստական կուսակցությունն  իր քարոզարշավներն անցկացնում է առանձին, քանի որ որևէ այլ կառույցի միանալու անհրաժեշտություն չունի:

ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]