Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանի բանկային հատվածում մինչեւ տարեվերջ 5 հազար աշխատողներ կրճատման տակ կընկնեն

Ադրբեջանի բանկային հատվածում մինչեւ տարեվերջ 5 հազար աշխատողներ կրճատման տակ կընկնեն

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի միջազգային բանկում աշխատակիցների կրճատումները շարունակվում են: Այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ 2500 աշխատակիցներից կկրճատվեն 600-ը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը` նշելով, որ այս տարվա սկզբից փակվել է հիշյալ բանկի Բաքվի Յասմալի շրջանում գտնվող Accesbank-ի գրասենյակը:

Հունիսին վերացվել է AzerbаycanKreditBanki արտոնագիրը, որը չէր կարողացել հավաքել ԿԲԻ-ի պահանջած 50 մլն մանաթ միագումար կապիտալը եւ ապահովել վարկատուների առաջ պարտավորությունները: ԿԲ-ն ավելի վաղ չեղարկել էր Evrobank-ի արտոնագիրը: Ծանր վիճակում է հայտնվել DəmirBank-ը, որտեղ, ԶԼՄ-ների համաձայն` 1079 աշխատակիցներից 127-ը կրճատվել է:

Ադրբեջանում երրորդ եռամսյակում վերացվելու գործընթացում են հայտնվել 7 բանկեր, իսկ տարվա սկզբից մինչ այժմ բանկերի 5 բաժանմունքներ արդեն փակվել են, ինչը նշանակում է, որ աշխատանքը կորցրել են 150-ից ոչ պակաս աշխատակիցներ:

Ադրբեջանի պետվիճկոմի տվյալներով` ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին կրճատվել է երկրի ֆինանսական հատվածի աշխատակիցների 10,06 տոկոսը կամ 3,4 հազար աշխատակիցներ: Մայիսին ֆինանսական հատվածում աշխատողների թիվը կազմել է 33,8 հազար մարդ, որոնց 8 տոկոսը կամ 2,7 հազար աշխատակիցներ աշխատում էին ապահովագրության ոլորտում: Այդ ոլորտում աշխատանքը կորցրել է 200 մարդ:

«Թուրան»-ի հաշվարկներով, ընդհանուր առմամբ. 2015 թվականի արդյունքներով աշխատատեղերը կկորցնեն ադրբեջանական բանկերի մոտ 5 հազար աշխատակիցներ:

Անկախ տնտեսագետ Սամիր Ալիեւի կարծիքով` ադրբեջանական բանկերում կադրային կրճատումները պայմանավորված են մանաթի արժեզրկման եւ ազգային արժույթի փոխարժեքի պետական աջակցության աստիճանական դադարեցման հետ:

«Դա բերում է բանկային վարկավորման, բնակչության դեպոզիտների ծավալի նվազեցմանը, ինչպես նաեւ խնդրահարույց վարկերի թվի աճին: Անկախության ժամանակաշրջանում այդ ցուցանիշը հասել է ամենաբարձ կետին` 1,4 մլրդ մանաթի: Մինչեւ ռեկորդային նվազագույն մակարդակի (1,3 մլն) կրճատվել է վարկային բանկային քարտերը: Ադրբեջանական էկոնոմիկայի բանկային հատվածը կարող է փրկել միայն նավթի համաշխարհային արժեքի բարձրացումը», -ամփոփել է Սամիր Ալիեւը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով զանգվածային կրճատումներ են սկսվել նաեւ կրթության նախարարությունում:

Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. բազմաթիվ պետական եւ մասնավոր հաստատություններ չեն կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձերը: Փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություներ, տասնյակ հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին, այս տարվա ընթացքում Ադրբեջանն արդեն 6,7 մլրդ դոլար է կորցրել, Ադրբեջանի բյուջեն դեֆիցիտային է դարձել. եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]