Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց ԱԺ ամբիոնից իրականության հետ կապ չունեցող հայտարարություններ չանել

Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց ԱԺ ամբիոնից իրականության հետ կապ չունեցող 
հայտարարություններ չանել

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը 3 մարզերում իրականացնելու նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն դիտարկմանը, թե քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հակասում է ՀՀ սահմանադրությանը: Շարմազանովը Զուրաբյանին հորդորեց Ազգային ժողովի ամբիոնից չասել բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: «Քիչ առաջ այստեղ պարոնը խոսում էր մի բանի մասին, որը գոյություն չունի: Չի կարելի բաները կիսատ ասել: Չի կարելի այստեղ արհամարհել Սահմանադրությունը և ձեր գործընկերներին: Երբ Սահմանադրության մեջ կարդում եք, որ տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը և ասում, որ Սահմանադրությունը խախտվել է, ժողովրդի կարծիքը հաշվի չի առնվում, կարդացեք նաև, որ համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել՝ անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից: Բա սա ինչի՞ համար չեք կարդում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Շարմազանովը:

Շարմազանովը Զուրաբյանին վստահեցրեց, որ եզրափակիչ ելույթում հիմնական զեկուցող, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն կներկայացնի, թե որ համայնքում հանրաքվեի արդյունքները ինչպիսին են եղել: «Եթե մեր նիստերին ներկա լինեիք, երբ պարոն Տերտերյանը ներկայացնում էր հանրաքվեի արդյունքները, այսօր այդ մասին չէիք խոսի»,- ընդգծեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ՀԱԿ խմբակցության ղեկավարին կոչ արեց ցանկացած հարց չսարքել իր չկայացած քաղաքական թիմի քաղաքական ամբիցիաների արտահայտման միջոց: «Մենք մեղավոր չենք, որ դուք գնալով թուլանում եք: Խնդիրը նախ ձեր մեջ նայեք: Դրանում ոչ իշխանությունն է մեղավոր, ոչ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, ոչ էլ հասարակությունը: Եթե խնդիր ունեք, գնալով թուլանում եք ու հայտնվում եք լուսանցքում, խնդիրը ձեր մեջ նայեք»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:

Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը իրականացնել Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: Իր ելույթում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ քննարկվող օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը, քանի որ տեղերում իրականացված հանրաքվեի արդյունքները կցված չեն օրենսդրական նախաձեռնությանը, իսկ հանրաքվեի արդյունքները խոսում են այն մասին, որ համայնքների խոշորացման ծրագիրը պետք է ոչ թե շարունակել, այլ հրաժարվել դրանից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]