1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ-ում Ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել

Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի պրոֆեսորը ԵՊՀ-ում Ցեղասպանության 
թեմայով դասախոսություն է կարդացել

ԵՐԵՎԱՆ, 10  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով իրականացված հետազոտության հիման վրա նոյեմբերի 9-10-ը ԵՊՀ Եղիշե Չարենցի անվան սրահում Վենետիկի Կա’ֆոսկարի համալսարանի դասախոս Սոնա Հարությունյանը կարդացել է «Հայոց ցեղասպանության թեման իտալական գրականության մեջ» դասախոսությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրքում Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը գրական, լեզվաբանական ու հոգեբանական տեսանկյուններից վերլուծում է Հայոց ցեղասպանության վերապրածների վկայությունները, ականատեսների հիշողություններն ու Իտալիայում Հայոց ցեղասպանությանը վերաբերող գեղարվեստական գրականությունը:

Աշխատությունը նաև կարող է օրինակ հանդիսանալ ուսումնասիրելու մյուս երկրների` Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրականության պատկերը` դառնալով անհրաժեշտ ​​գործիք հետագա համեմատական ​​աշխատանքի համար, որի արդյունքում հնարավորություն կընձեռվի ստանալու Սփյուռքի առավել լիարժեք պատկերը, ինչպես նաև արժանի հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանությունը վերապրածներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]