Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռիո դե ժանեյրոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը

Ռիո դե ժանեյրոյում ավարտվել է Օլիմպիական խաղերի ուղիղ հեռարձակումներն ապահովող 
միջազգային կենտրոնի շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային իշխանություններն ավարտել են Օլիմպիական խաղերի` ուղիղ հեռարձակումներն ապահովող միջազգային կենտրոնի շինարարությունը (հեռուստատեսություն, ռադիո):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Հեռարձակումների միջազգային կենտրոնի շինարարությունն սկսվել էր 2013 թվականի հոկտեմբերի 2-ին: Կառույցն ունի 80 հազար քառակուսի մետր տարածք: Կազմակերպիչները պլանավորում են ապահովել 5-6 հազար ժամ ուղիղ եթեր: Մարզասերները հնարավորություն կունենան հետևելու Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի ողջ ընթացքին, բացման և փակման պաշտոնական արարողություններին, ինչպես նաև մի քանի մարզումների: Խաղերի ավարտից հետո շենքը կվերածվի առևտրի կենտրոնի:

XXXI ամառային Օլիմպիական խաղերը կկայանան օգոստոսի 5-21-ը Բրազիլիայի Ռիո դե ժանեյրո քաղաքում: Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջանների` Կոպակաբանայի, Մարականայի, Դեոդորոյի և Բարայի 33 մարզական կառույցներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]