1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արարատի կոնյակի գործարան»-ն այս տարի մթերել է 8 հազար 277 տոննա խաղող

«Արարատի կոնյակի գործարան»-ն  այս տարի մթերել է 8 հազար 277 տոննա խաղող

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի կոնյակի գործարան» ընկերությունն արտադրում է 3-50 տարվա հնության տարբեր տեսակի կոնյանկներ: Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում «Արարատի կոնյակի գործարան» ընկերության սեփականատեր Սարգիս Վարժապետյանը նշեց, որ գործարանն առաջին անգամ արտադրել է «Արփի» անունով կոնյակ, իսկ հետագայում արդեն արտադրվել են «Արմենիկա», «Արինե», «Սարգիս» և այլ տեսակի կոնյակներ:

«Մեր արտադրանքը հայաստանյան շուկայում չի իրացվում: Մենք, սկսած 2002թ.. զբաղվում ենք միայն արտահանմամբ, իսկ մինչ այդ աշխատում էինք միայն Հայաստանի շուկայի համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց Վարժապետյանը` հավելելով, որ ընկերության արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա:

Նա ընդգծեց, որ գործարանի արտադրանքի արտահանման ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել են, ինչը կապված է հիմնականում Ռուսաստանում և Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, որոնք ընկերության արտադրած կոնյակի հիմնական շուկաներն են: Ընկերության իրացման ծավալը 2014թ. կազմել է շուրջ 3 միլիարդ 125 միլիոն դրամ, իսկ 2015թ. ընթացքում 10 ամիսների իրացման ծավալը կազմել է նախորդ տարվա իրացման ծավալի 20 տոկոսը` 643 միլիոն դրամ:

«Արարատի կոնյակի գործարան» ընկերությունն այս տարի մթերել է 8 հազար 277 տոննա խաղող: Սարգիս Վարժապետյանը նշեց, որ իրականում իրենք այդքան խաղողի կարիք չեն ունեցել, սակայն,  հաշվի առնելով գյուղացիների ծանր վիճակը, որոշել են մթերել նախատեսված ծավալից շատ խաղող:

Ընկերությունում աշխատում է շուրջ 30 մարդ, իսկ խաղողի մթերումների 2 ամիսներին լրացուցիչ ներգրավվում են 5-6 սեզոնային աշխատակիցներ, միջին աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]