1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է հայ խաղաղապահներին նվիրված ցուցահանդեսով

Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթը» մեկնարկել է հայ խաղաղապահներին նվիրված 
ցուցահանդեսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի մեկնարկը տրվել է Երեւանի պետական համալսարանի Սարգիս եւ Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում Կոսովոյում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների լուսանկարների ցուցահանդեսի բացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ցուցահանդեսին ներկայացվել են մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնք պատմում են հայ զինծառայողների առօրյայի խաղաղապահ գործողություններում նրանց վարժանքների ու ուսումնական ծրագրերին մասնակցության մասին:

«Շատ կարեւոր է, որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչպես են մեր զինծառայողները հանդես գալիս միջազգային խաղաղապահ գործողություններում: Լուսանկարները ներկայացնում են մեր խաղաղապահներին թե՛ ծառայության եւ վարժանքների ժամանակ, թե՛ իրենց ազատ ժամանակը տնօրինելիս»,- ցուցահանդեսի բացմանն ասաց ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արա  Թադեւոսյանը:

ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի գնահատմամբ էլ հայ խաղաղապահների ներգրավվածությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համագործակցության կարեւոր բաղադրիչներից է:  «Միջազգային անվտանգությունը եւ շարունակաբար ի հայտ եկող ճգնաժամերը մշտապես պահանջում են բոլորի ներգրավվածությունը: Այս տեսանկյունից Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին միշտ բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի եւ մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասել է Սամվել Մկրտչյանը:

Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի սպա Ուիլյամ Լահյունն էլ նշում է, որ Հայ խաղաղապահներն աչքի են ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչները մշտապես նշում են, որ շատ հպարտ են աշխատել նրանց հետ»,- ասաց Լահյուն:

Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 6-ը:

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]